Նախագահական հանրապետություն

Պետությունը քաղաքական համակարգի գլխավոր ինստիտուտն է: Պետության տեղը, դերը և նշանակությունը որոշվում են պետության ձեռքում քաղաքականության միջուկը կազմող իշխանական լիազորությունների և ռեսուրսների առավելագույն կենտրոնացմամբ, որը նրան հնարավորություն է տալիս արդյունավետ իրականացնել հասարակության կառավարման հիմնական գործառույթները: Պետությունը քաղաքական ամբողջություն է, որը ստեղծվում է էթնիկական կամ բազմազգ ընդհանրությամբ, հաստատված է որոշակի տարածքի վրա, որտեղ գործում է քաղաքական էլիտայի կողմից սահմանված իրավական կանոնակարգը` իր մենաշնորհը դարձնելով ինստիտուցիոնալացված իշխանությունը և հարկադրանք կիրառելու օրինական իրավունքը: «Պետություն» հասկացությունը  օգտագործվում է լայն և նեղ իմաստով: Լայն իմաստով պետությունը պետականորեն ձևավորված քաղաքացիների միություն է, ընկերակցություն: Այն իր մեջ ընդգրկում է պետությունը և հասարակությունը: Նեղ իմաստով պետությունը հասարակությունից տարբերվող, նրան դիմակայող բարձրագույն իշխանության կազմակերպություն է, ինստիտուտների համակարգ:

Հանրապետությունը կառավարման այնպիսի ձև է, որի պետական իշխանության բարձրագույն մարմինները ձևավորվում են ընտրությունների միջոցով, քաղաքացիները ունեն լայն իրավունքներ ու ազատություններ: Այժմ առանձնացվում են հանրապետական կառավարման երեք հիմնական տարատեսականեր` նախագահական, խորհրդարանական և խառը:

Նախագահական հանրապետություններում (ԱՄՆ, Արգենտինա, Բրազիլիա և այլն) նախագահը միաժամանակ միացնում է պետության գլխի և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի լիազորությունները, բացակայում է վարչապետի պաշտոնը, տարանջատված են իշխանության օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերը: Կառավարությունը նախագահի կողմից կազմավորվում է արտախորհրդարանական մեթոդներով: Նախագահն անմիջականորեն ղեկավարում է գործադիր ապարատը, իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը: Նա ընտրվում է ընտրական իրավունք ունեցող ամբողջ ժողովրդի կողմից` ուղղակի կամ անուղղակի ընտրությունների միջոցով, այդ պատճառով էլ իր գործունեության համար քաղաքական պատասխանատվություն չի կրում խորհրդարանի առջև: Խորհրդարանը չի կարող անվստահություն հայտնի կառավարությանը, նախագահն էլ իր հերթին, իրավունք չունի արձակել խորհրդարանը: Սակայն նա ունի խորհրդարանի վրա ազդելու բավական շատ միջոցներ, մասնավորապես` վետոյի, խորհրդարանին ուղերձներ հղելու իրավունք, որ նախագահին հնարավորություն են ընձեռում ազդել օրենսդրության իրականցման վրա: Կառավարման այպիսի ձևը, զսպումների և հակակշիռների կայուն համկարգի առկայությամբ, ճիշտ փոխհարաբերություններ է ստեղծում նախագահի և խորհրդարանի միջև:

Նախագահական հանրապետությունը հանրապետականի (հանրապետություն (կառավարման ձև))

կառավարման եղանակի տեսակներից է, որի շնորհիվ,որպես կանոն, համաժողովրդական ընտրված նախագահը իրավապես հանդիսանում է պետության և գործադիր իշխանության առաջնորդը:

Նախագահական հանրապետության տիպիկ օրինակ է ամերիկականը: ԱՄՆ-ի նախագահը վերին պալատի պառլամենտի (սենատորի) համաձայնությամբ ձևավորում է ադմինիստրացիան, որի անդամները դիվանագիտական պատասխանատվություն են կրում միայն նախագահի առաջ:

Նախագահը չի կարող լուծարել պառլամենտը, իսկ պառլամենտը կարող է փոխել նախագահին

բավարար մեղադրանքով: Լատինոամերիկյան նախագահական հանրապետության շրջանակներում նախագահի գործունեությունը ազատ է ադմինիստրացիայի անդամների նշանակման և լուծարման համար , միայն հատուկենտ դեպքերում է անհրաժեշտ պառլամենտի միջամտությունը (Կոստա-Րիկա, ՈՒրուգվայ): Որոշ նախագահական հանրապետություններում բնորոշ է առանձին գործադիր իշխանության գոյությունը, որը հսկվում է նախագահի կողմից, ինչպես նաև որոշ դեպքերում փոխնախագահի պաշտոնը: Նախագահական հանրապետությունը բնորոշում է նախագահի լայնածավալ իշխանությունը, որը նա կատարում է ինքնուրույն, օրենսդիր և գործադիր իշխանության խիստ բաժանմամբ:

Ակտերը, որոնք սահմանում է նախագահը (ԱՄՆ-ում կատարողական հրամաններ), պարտադրողական է և իրավական ուժով մոտ է օրենքին: Նախագահը հանդիսանում է զինված ուժերի գերագույն հրամանատարը և իրականացնում է այդ պաշտոնը: Նախագահական հանրապետությունների շարքերում կան այնպիսինները, որոնք պատմական որոշակի դեպքերում թուլացնում են նախագահի իշխանությունը, դրա հետ միասին կան պետություններ որոնցում նախատեսված իշխանության և իրականության համեմատականը գնահատվում է որպես սուպերնախագահական (օր. Լատինոամերիկան): Կան նաև խառնված տեսակներ պառլամենտի և նախագահի միջև(կիսանախագահական) , որը հաստատվեց Ռուսաստանի Դաշնության կողմից 1993թ.-ին, և կոչվեց նախագահական տեսակի պետություն: Այդ տեսակի առանձնահատկությունն է իշխել արտապառլամենտական մեթոդներով նախագահի ընտրությամբ (կամ ժողովրդով –Կոլումբիա, կամ ընտրող կոլեգիայով-ԱՄՆ) կամ նա է նշանակում պետության ղեկավարին (Կամերուն, Կոտ-Դ’Իվուար):

Իշխանությունը պատասխանատվություն է կրում միայն նախագահի առաջ, այլ ոչ պառլամենտի, որովհետև միայն նախագահը կարող է լուծարել նրան: Ընդհանուր առմամբ այս պարագայում նախագահի իշխանությունը շատ ավելի մեծ է քան պառլամենտական հանրապետություններում (հանդիսանում է գործադիր իշխանության ղեկավար, հաստատում է օրենքը ստորագրությամբ, իրավունք ունի լուծարել իշխանությունը), բաըց նախագահական հանրապետություններում նախագահը չի կարող լուծարել պառլամենտը, իսկ պառլամենտը չի կարող քննադատել ղեկավարությանը, բայց կարող է հեռացնել նախագահին պաշտոնից (Իպիչմենտի վարույթ):

Իմ կարծիքով սա լավ կառավարման ձև է,որտեղ նախագահը կատարում է իր գործառույթները,իսկ մյուս պաշտոնատար անձինք իրենց գործառույթները։Եվ այս ձևով  ճիշտ կառավարելու դեպքում և՛ հասարակությունը իրեն կզգա պաշտպանված և հանգիստ,և՛ պետությունը բարգավաճի և կունենա առաջընթացներ։

Հղումներ` https://arsennazoyan.wordpress.com/2014/01/25/պետություն/​

http://dic.academic.ru/dic.nsf/es/86134/ПРЕЗИДЕНТСКАЯ

http://dic.academic.ru/dic.nsf/lower/17466

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s